Տարօրինակ արդյունք
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի Թումանյանի տարածաշրջանի դպրոցներում աննախադեպ մեծ թիվ են կազմում վերաքննություն հանձնողները։
Ավարտական քննություններից անբավարար են ստացել 78 աշակերտ, որից 44-ը տասնմեկերորդցիներ են։
Լոռու մարզպետարանի կրթության վարչության ավագ մասնագետ
Էմիլ Այբեկյանը դա տարօրինակ է համարում, քանի որ անբավարար առաջադիմություն ունեցող աշակերտները սովորաբար իններորդ դասարանից ուսումը շարունակում են արհեստագործական ուսումնարաններում։ Եթե աշակերտը մտավոր խնդիրներ չունի և կարողացել է կիսամյակի ընթացքում դրական գնահատականներ ստանալ, նշանակում է անբավարար գնահատականը տվյալ դպրոցի ուսոցչի ու տնօրենի բացթողումն է։ Ըստ Էմիլ Այբեկյանի' 78 անբավարարը այս շրջանի համար մեծ թիվ է։
«Ուսուցիչը կամ տնօրենը պատասխանատու են ոչ միայն քննություն կազմակերպելու, այլ՝ ամբողջ ուսումնական տարվա տված արդյունքի համար։ Այսօր ուսուցչի դրույքը 93 հազար դրամ է կազմում, դասղեկության ու մեթոդմիավորման հետ միասին 110 հազար դրամ։ Այսինքն այսօրվա դրությամբ մանկավարժներն ու տնօրենները ամենաբարձրն են վարձատրվում։ Թող բարի լինեն աշխատեն այդ երեխաների հետ։ Դա սիստեմատիկ աշխատանքի բացակայություն է, ինչ-որ տեղ նաև՝ անտարբերության»,- ասում է մասնագետը, նաև նշում, որ այդ դպրոցների հարցը կքննարկվի մարզխորհրդի նիստում։
Ի դեպ,Թումանյանի տարածաշրջանի դպրոցների 276 շրջանավարտներից ու դիմորդներից միասնական քննությանը անբավարար գնահատական է ստացել 14-ը։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ