A
A
Ուժեղ քամի Գյումրիում
Աջակցիր «Ա1+»-ինԿոտրված ծառեր, քամուց քշված տանիքներ, վնասված էլեկտրալարեր ու հեռախոսագծեր:
Ուժեղ քամին ու առատ անձրեւը մեծ ավերածություններ են հասցրել Գյումրիում: Քամին քշել տարել է քաղաքի շատ բարձրահարկ շենքերի ու նաեւ սեփական բնակելի տների տանիքներ:
Գյումրիի Բուլվարային թաղամասում շուրջ 15 շենքի տանիք էր քշել քամին:
Հատկապես տուժել էին նախորդ տարի նորոգված կտուրները: Բնակիչները հավաքել էին պոկված թիթեղներն ու փորձում էին սեփական միջոցներով տանիքապատել անկտուր շենքերը, հակառակ դեպքում նշում էին, թե անձրեւաջրերն ամբողջությամբ բնակարան կլցվեն: