Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավենը լավագույններից էր

Սպորտ

Իսպանիայի Բենասկ քաղաքում ավարտված խոշոր օփենում Զավեն Անդրիասյանը (Հայաստան) հասել է մեծ հաջողության:

Նա, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, 1-4-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Միխայիլ Մարինի (Ռումինիա), Կիրիլ Գեորգիեւի (Բուլղարիա) եւ Գոպալ Նարայանանի (Հնդկաստան) հետ:

Այս մրցույթին մասնակցում էին 469 շախմատիստներ, այդ թվում` 40 գրոսմայստեր:

Հայաստանցի մյուս երկու գրոսմայստերները` Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Մովսիսյանը, շշ հաղթողներից ետ մնալով միայն կես միավորով` բաժանեցին 5-8-րդ տեղերը: