Իրանում պետականորեն սուգ չի հայտարարվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը նախօրեին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություններ չեն անցկացվելու:
Դեսպանատանը չկային սգո ծաղիկներ, իջեցված չէր նաեu Իրանի պետական դրոշը: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում դեսպանատան Հասարակայնություն հետ կապերի բաժնի պատասխանատու Արդեշիր Ջավադին պարզաբանեց, որ. «Վթարի կապակցությամբ Իրանի կառավարությունը պաշտոնապես հանրային սուգ չի հայտարարել:
Դա է պատճառը, որ դեսպանատանը սգո արարողություն չի կազմակերպվել, թեեւ Իրանում մեծ ցավով սգում են զոհերին: Իրանում գրեթե ամեն օր խոշոր ճանապարհատրանսպորտային աղետներ են տեղի ունենում: Իհարկե, դեպքերը շատ ցավալի են, սակայն պետականորեն սգո օր հայտարարվում է միայն մեծ թվով զոհերի դեպքում»:
Արդեշիր Ջավադիի տեղեկացմամբ , եռօրյա սուգ Իրանում հայտարարել է Թեհրանի Հայոց առաջնորդարանը:
Այսօր ՀՀ- ում ԻԻՀ դեսպանն ու իրանցի դիվանագետները այցելելու են արտգործնախարարություն , գրառում թողնելու այդտեղ բացված սգո մատյանում, իսկ երեկոյան ժամը 21-ին կմասնակցեն Երեւանի Կապույտ մզկիթում նախատեսված է սգո արարողությանը:
Ավելացնենք նաեւ, որ Իրանի դեսպանատան տվյալներով, Հյուպատոսական բաժինը արդեն ընդառաջել է Իրան մեկենելու եվ համապատասխան փաստաթղթերը շտապ ձևակերպելու խնդրանքով դիմած 5 զոհերի հարազատների: