Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավիավթարը խլեց նաև մարզիկների կյանքը

Սպորտ

Թեհրան-Երեւան ավիավթարը մեծ հարված հասցրեց իրանական մարզաշխարհին, մասնավորապես' ձյուդոյին:

 Ինչպես տեղեկացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Յուրա Ալեքսանյանը, այսօրվ  Թեհրան-Երեւան չվերթով պատրաստվում էր Երեւան ժամանել ձյուդոի Իրանի պատանեկան հավաքականը, որը պետք է հնգօրյա ուսումնամարզական հավաք անցկացներ մեր մայրաքաղաքում:

Իրանի հավաքականը կազմված էր  3 մարզիչներից ու 9 մարզիկներից (1993-94 թթ ծնվածներ): Պատանի ձյուդոիստները պատրաստվում էին օգոստոսին Հունգարիայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը: Մեր հյուրերը պետք է հանգրվանեին Հայաստանի հավաքական թիմերի հանրապետական կենտրոնում եւ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնեին ձյուդոյի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների հետ: