Թմրանյո՞ւթ էին փնտրում
Աջակցիր «Ա1+»-ինԱրտառոց միջադեպ տեղի է ունեցել Թուրքիայի եւ Բուլղարիայի սահմանին գտնվող Կապիկուլե անցակետում: Թուրք սահմանապահները մոտ 4 ժամ ստուգել են վոլեյբոլի Բուլղարիայի կանանց հավաքականին, որը ավտոբուսով վերադառնում էր Կայսերի քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչ մրցաշարից:
Այդ ժամանակաընթացքում սահմանապահները տնտղել են մարզուհիների բոլոր պայուսակները, իրերը, ընդուպ նաեւ ստուգել են նրանց ատամի մածուկների պարունակությունը: Թուրք սահմանապահները բուլղարական պատվիրակության ղեկավարներին ասել են, որ իրենք միտումնավոր չեն կազմակերպել այդ ստուգումը, այլ պատահականորեն են ընտրել նրանց տեղափոխող ավտոբուսը: Ըստ բուլղարական լրատվամիջոցների, թուրք սահմանապահները թմրանյութեր են փնտրել մարզուհիների մոտ, սակայն' ապարդյուն: Ուշագրավն այն է, որ Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դրագան Նեշիչը զանգահարել է Թուրքիայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահին եւ օգնություն խնդրել: Վերջինս զանգահարել է անցակետի ղեկավարին, սակայն այն ավելի է զայրացրել սակմանապահներին, որոնք երկրորդ անգամ են սկսել ստուգել ավտոբուսը եւ եւս մեկ ժամ պահել Բուլղարիայի հավաքականին: