5.53մ-ը բավարար չէր
Աջակցիր «Ա1+»-ինՀեռացատկում հանդես եկող Թամարա Բաղդասարյանին հաջողությունը չի ժպտացել: Վերջինս Բրեսանո քաղաքում 5.53 մ արդյունք է ցույց տվել, սակայն այն բավարար չի եղել եզրափակիչ փուլում մեդալների համար պայքարելու:
Նշենք, որ նա մասնակցում էր իտալական Բրեսանո քաղաքում տեղի ունեցող թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությանը' պատանիների եւ աղջիկների միջեւ (մինչեւ 17 տարեկան):
Մեկ ոսկի, երկու բրոնզ
48 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ, Հովհաննես Դանիելյանը Հայաստանին շնորհեց ոսկե մեդալ: Վերջինս իր մյուս մարզիկ ընկերների հետ միասին մասնակցել է Մախաչկալայում տեղի ունեցած բոքսի միջազգային ավանդական մրցաշարին, որը նվիրված էր Մուհամեդ-Սալամ Ումախանովի հիշատակին եւ նվաճել ոսկե մեդալ: Իրենց պահուստում բրոնզե մեդալներ են գրանցել Ազատ Հովհաննիսյանն ու Արթուր Խաչատրյանը:
Նշենք, որ Հայաստանը այնտեղ ներկայացնում էին յոթ բռնցքամարտիկներ' Հովհաննես Դանիելյանը (48 կգ քաշային կարգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Էդիկ Համբարձումյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանը (75 կգ) եւ Մյասնիկ Սարգսյանը (81 կգ):
Անհաջողություն անհաջողության հետեւից
Հայաստանը ներկայացնող պատանի լողորդ Սերգեյ Պեվնեւը, ով Պրագայում մասնակցում էր Եվրոպայի լողի պատանեկան առաջնությանը, 50մ բատերֆյալ ոճում հայտնվել է վերջին հորիզոնականում:
200մ ազատ ոճում դարձյալ նրան հաջողությունը չի ժպտացել: Իսկ 100 մ ազատ ոճում նա որակազրկվել է:
Նշենք, որ Պրագայում ավարտվեց Եվրոպայի լողի պատանեկան առաջնությունը: