Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկոսը «Արարատի» դեմ

Սպորտ

Հուլիսի 7-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» խաղով կավարտվի ֆուտբոլի Հայաստանի 2009թ. առաջնության 2-րդ խաղաշրջանը, և մրցաշարային աղյուսակը կստանա իր վերջանական տեսքը: Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար դեռևս 11-րդ տուրում' հունիսի 17-ին, սակայն երկու կողմերի համաձայնությամբ հետաձգվել էր:

Հանդիպման հետաքրքրությունը կայանում է նրանում, որ  «Փյունիկի» կազմում առաջին անգամ կարող է հանդես գալ «Արարատի» նախկին հարձակվող, բրազիլացի Մարկոս Պինեյրո Պիզելին: Հիշեցնենք, որ Մարկոսը հանդիսանում է «Արարատի» վերջին 2 տարիների գլխավոր ռմբարկուն, իսկ այս տարեսկզբից թիմի ղեկավարների որոշմամբ հանդես էր գալիս Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնի սիրողական «Արարատ» ակումբ:

Մարկոսն արդեն մի քանի օր է, ինչ Երևանում է, մարզվում է   «Փյունիկի» կազմում և ենթադրաբար իր առաջին հանդիպումը նոր թիմի կազմում կանցկացնի հենց իր նախկին թիմի դեմ: Մարկոսը դիտարկվում է որպես Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխված Հենրիկ Մխիթարյանի արժանի փոխարինող: «Արարատի»  հետ հանդիպումը  «Փյունիկի» համար վերջին փորձամրցումը կլինի Չեմպիոնների Լիգայի մրցաշարի որակավորման 2-րդ փուլի հանդիպումներից առաջ: