Մենամարտ Ջեքսոնի երաժշտության տակ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 11-ին տեղի կունենա մենամարտ թեթևագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի և IBF վարկածով թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Ժոզեֆ Ագբեկոյի միջև:
Եվ ահա հայտնի է դարձել, որ հայտնի պրոմոութեր Դոն Քինգը որոշել է այդ մենամարտից առաջ տեղի ունենալիք շոուի ընթացքում հարգանքի տուրք մատուցել վաղաժամ կյանքից հեռացած լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի հիշատակին:
Քինգը հայտնել է, որ մենամարտի ժամանակ կհնչեն Ջեքսոնի երգերը, ինչպես նաև կցուցադրվեն իր բացառիկ արխիվում տեղ գտած տեսանյութերը Ջեքսոնի մասին:
«Ինչպես և շատ մարդիկ աշխարհում ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել լեգենդար երգչի, երաժշտական հանճարի, իմ ընկերոջ հիշատակին : Բռնցքամարտի իմ հաջորդ միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 11-ին, ուստի մենք որոշել ենք արժանին մատուցել Ջեքսոնին, որքանով որ կարող ենք»,- հայտարարել է Քինգը: