Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտիկյանը կրկին հաղթում է

Սպորտ

‎‎‎

21-ամյա հայ բռնցքամարտուհի Սյուզի Կենտիկյանը հերթական անգամ պաշտպանել է WIBF և WBA վարկածներով իր չեմպիոնական գոտիները: Գերմանական Համբուրգ քաղաքի Color line-arena մարզապալատում կայացած մենամարտում Կենտիկյանը այս անգամ պարտության է մատնել արգենտինուհի Կարոլինա Մարսելա Գուտիերես Գեյտեյին:

Չնայած այն փաստին, որ արգենտինացի բռնցքամարտուհին համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում էր չորրորդ տեղը, Կենտիկյանը հենց սկզբից առավելություն ուներ նրա նկատմամբ և 10 ռաունդների ընթացքում բազմաթիվ ուժեղ հարվածներով պարբերաբար ցնցում էր մրցակցուհուն:

Այս ամենը իր արտացոլումը գտավ նաև վերջնական հաշվի մեջ: Կողային երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին Կենտիկյանին' ընդհանուր 100-90  հաշվով: Այսպիսով հա բռնցքամարտուհին ոչ միայն կարողացավ պաշտպանել իր չեմպիոնական գոտիները, այլև պրոֆեսիոնալ բռնցքամարտում տարավ 26-րդ հաղթանակը 26 մենամարտերում, ընդ որում դրանցից 16-ը Կենտիկյանը ավարտել է ժամանակից շուտ կամ նոկաուտով: