Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆեդերերը մտավ պատմության մեջ

Սպորտ

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում 5 սեթում (5:7, 7:6, 7:6, 3:6, 16:14) հաղթելով ամերիկացի Էնդի Ռոդիկին' 6-րդ անգամ դարձավ այդ ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող:

Բացի այդ, այդ Ֆեդերերի 15-րդ հաղթանակն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում: Այսպիսով' Ֆեդերերը գերազանցեց աշխարհահռչակ Փիթ Սամփրասի ռեկորդը   (14 հաղթանակ): Զիջելով առաջին սեթում 5:7 հաշվով' Ֆեդերերը, այդուհանդերձ, կարողացավ փոխել մրցամարտի ընթացքը և հաղթել հաջորդ երկու սեթերում:

Սակայն Ռոդիկը, համառություն դրսևորեց և հաղթեց 4-րդ սեթում' 6:3 հաշվով: Չափազանց դիտարժան ստացվեց վերջին սեթը, որն ավարտվեց Ֆեդերերի հաղթանակով 16:14 հաշվով և տևեց 92 րոպե, ինչը համարվում է նոր ռեկորդ: Այսպիսով, Ֆեդերերը, հաղթելով ընդհանուր 3:2 հաշվով, վերադարձրեց Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի տիտղոսը, որն անցյալ տարի զիջել էր իսպանացի Ռաֆայել Նադալին: