A
A
Առաջին հանդիպումը' Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 2-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը ՙԲանանցի՚ եւ բոսնիական ՙՇիրոկի Բրիեգի՚ միջև կայանալու է Երևանում, այլ ոչ թե «Շիրոկի Բրիեգում»:
ՈՒԵՖԱ-ն կայացրել է այդ որոշումը' հաշվի առնելով, որ հուլիսի 9-ին Երևանում Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու նաև Միկան: ՙԲանանց՚ - ՙՇիրոկի Բրիեգ՚ հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում եւ սկսվելու է ժամը 20:00-ին:
Այսպիսով, այս տարի եվրագավաթների առաջին հանդիպումը Երեւանում տեղի կունենա «Բանանցի» մասնակցությամբ: Հիշեցնենք, որ եվրագավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացնում են նաեւ «Միկան», «Փյունիկը» եւ «Գանձասարը»: