Հայկական գոլ Ավստրիայում
Աջակցիր «Ա1+»-ինԴոնեցկի «Մետալուրգը», որի կազմում ընդգրկված են Հայաստանի հավաքականի անդամներ Արարատ Առաքելյանը և Հենրիխ Մխիթարյանը, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ասվտրիայում:
Հայ ֆուտբոլիստները ուկրաինական ակումբի կազմում մասնակցել են սլովակյան "Սպարտակի" հետ ստուգողական հանդիպմանը: Խաղի 43-րդ րոպեին Արարատ Առաքելյանի հեռահար փոխանցումից հետո Մխիթարյանը, ընդունելով գնդակը գեղեցիկ հարվածով 19 մետր տարածությունից հավասարեցրել է հաշիվը:
Մինչ այս հաջողության էին հասել սլովակ ֆուտբոլիստները, և թիմերը ընդմիջման են գնացել 1:1 հաշվի ժամանակ: 2-րդ կեսի սկզբնամասում Նիկոլայ Կոտսովը փոխարինել է հայ ֆուտբոլիստներին' հնարավորություն տալով խաղադաշտ դուրս գալ նաեւ այլ խաղացողների: "Մետալուրգը" մրցակցին հաղթել է 3:2 հաշվով:
Մխիթարյանը, որը նախորդ շաբաթ տեղափոխվեց «Մետալուրգ», եւս 2 գոլի հեղինակ էր դարձել Դոնեցկի «Դոնեցկստալի» հետ կայացած ստուգողական խաղում:
«Մետալուրգը» ներկայումս շարունակում է իր հավաքը Ավստրիայում: Նախատեսվում է, որ հունիսի 27-ին "Մետալուրգը" ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի չեմպիոն "Ռուբինի" հետ: