Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կովկասյան երկրները նույն խմբում

Սպորտ

Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան հաստատել է այն երկրների ցանկը, որոնք աշնանը հանդես են գալու "Զարգացող երկրների գավաթի" խաղարկությունում: Հայաստանի ազգային հավաքականը կրկին հանդիպելու է Ադրբեջանի հետ: Թույլ զարգացած երկրների պայքարում Հայաստանի մրցակիցները կլինեն նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի հավաքականները:

Հանդիպումները կկայանան հոկտեմբերին Մոլդովայում: Ընդհանուր առմամբ' թույլ զարգացած երկրների ցանկում ընդգրկվել են 8 հավաքականներ, որոնք ելույթ են ունենալու երկու ենթախմբերում: Ենթախմբերում առաջին հորիզոնականում հայտնված թիմերը կհանդիպեն իրար հետ:

Զարգացող երկրների գավաթի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է անցկացնել հանդբոլի Եվրոպայի 2010 թ. առաջնության օրերին:

Հայաստանը մասնակցել էր նաեւ 2007 թ. "Զարգացող երկրների գավաթի" խաղարկությանը, որում հայ մարզիկները խոշոր հաշվով պարտություններ կրեցին Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ հանդիպումներում: