Մբոլայով հետաքրքրված են Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» զամբիացի պաշտպան Էմանուել Մբոլան առաջիկայում կարող է լքել ակումբը: 16-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թիմերը:
Մբոլան, չնայած իր երիտասարդ տարիքին, վերջին շրջանում բավական հասուն խաղ է ցուցադրում: Էմանուելը Զամբիայի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական մի շարք հանդիպումների խաղադաշտում անցկացնելու 90 րոպե:
Ըստ «Զամբիան ֆուտբոլի» ֆուտբոլիստը Երեւանի «Փյունիկում» է հայտնվել է հետագայում ավելի ուժեղ եվրոապական թիմում հայտնվելու հեռանկարով եւ մոտ ապագայում կարող է հասնել իր նպատակին: Ամեն դեպքում Մբոլան «Փյունիկի» կազմում մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումներին, որոնցում հայկական թիմը հուլիսին մրցելու է խորվաթական «Դինամոյի» հետ:
Այս հանդիպումներից առաջ «Փյունիկը» մտադիր է իր շարքերը համալրել: Այդ նպատակով այս օրերին բանակցում է մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Ինտերնետային մի շարք կայքերում տեղեկություն էր հրապարակել, որ «Փյունիկը» մոտ է քենիացի հարձակվող Ալան Վանգային ձեռք բերելուն, սակայն ակումբում պաշտոնապես հերքեցին այս տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ օրերս «Փյունիկի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ուստի Հայաստանի չեմպիոնը էլ ավելի լուրջ կադրային խնդիրներ ունի: