A
A
Վանաձորցիներին տան պատերը օգնեցին
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորում ավարտվել է հանդբոլի Հայաստանի պատանեկան բաց առաջնությունը, որին մասնակցել Վանաձորի, Գյումրի, Երեւանի, Արցախի եւ Ալավերդիի թիմերը: Իսկ ահա մյուս բնակավայրերի ներկայացուցիչները մասնակիցներ չեն ուղարկել:
Առաջնությունը այս անգամ նվիրված է եղել նախկին հանդոբլիստներ Ռոբերտ Ասլանյանի, Համլետ Պետրոսյանի եւ Լյուբա Բուլղադարյանի հիշատակին: Այս մասին "Ա1+"-ին հայտնեցին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայում:
Տղաների պայքարում հաղթել է Վանաձորի թիմը, որին հաջորդել են Արցախի եւ Երեւանի ներկայացուցիչները: Կանանց պայքարում դարձյալ ուժեղագույնը եղել են Վանաձորի ներկայացուցիչները, իսկ լավագույն եռյակում են հայտնվել Երեւանը եւ Արցախը:
Ընդհանուր առմամբ` բաց առաջնությանը մասնակցել են 12 պատանեկան թիմեր: