Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցանակակիր չունեցանք

Սպորտ

Թբիլիսում ավարտվեց Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամները: Հայ շախմատիստուհիներից ամենահաջողը հանդես եկավ Լիլիթ Գալոյանը, որը 6.5 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Մրցաշարի հաղթող դարձավ Բելա Խոտենաշվիլին, որը վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր էր վաստակել նաեւ Լելա Յավախիշվիլին, որը հանգրվանեց 2-րդ հորիզոնականում, իսկ Աննա Մուժչուկը 6.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Լիլիթ Մկրտչյանը իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ 5.5 միավորով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Հավաքականի մեկ այլ անդամ Սիրանուշ Անդրեասյանը 5 միավորով հանգրվանեց 19-րդ տեղում:

Մրցաշարին մասնակցեցին 57 շախմատիստներ: