Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» մոտեցավ «Փյունիկին»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 12-րդ տուրում հերթական պարտությունը կրեց Երեւանի «Արարատը», որը 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին»: Արկադի Անդրեասյանի սաները շարունակում են առանց միավորի եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Չեմպիոն «Փյունիկը» առաջին անգամ սեփական հարկի տակ միավորներ կորցրեց: Առաջատարը «Հանրապետական» մարզադաշտում չկարողացավ առավելության հասնել «Գանձասարի» նկատմամբ: Խաղը ավարտվեց 0:0 հաշվով: Առաջին շրջանում «Գանձասարը» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվել էր «Փյունիկին», ուստի Երեւանում ոչ-ոքի խաղալը կապանցիների համար հավասարազոր էր հաղթանակի:

Առաջատարին մոտեցավ «Միկան», որը 2:1 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Հաղթողների կազմում 2 անգամ աչքի ընկավ փորձառու Արամ Ոսկանյանը: «Միկան» 26 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականով, իսկ «Փյունիկը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լավագույն եռյակը 24 միավորով եզրափակում է «Բանանցը»:

Եւս մեկ հանդիպում կայացավ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ «Կիլիկիան» հյուրընկալել էր «Շիրակին»: Հյուրերը մինչեւ 85-րդ րոպեն հաղթում էին 1:0 հաշվով, սակայն պաշտպանությունում կոպիտ սխալ թույլ տալով գնդակ ընդունեցին սեփական դարպասը եւ խաղը ավարտվեց 1:1 հաշվով: