Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 պարտություն եզրափակիչում

Սպորտ

Թբիլիսում ավարտվեց օլիմպիական չեմպիոններ Գեորգի Բալավիձեի եւ Վախթանգ Կարտոզիայի անվան ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանի հունա-հռոմեական եւ ազատ ոճի հավաքականները եւս ելույթ ունեցան հարեւան հանրապետությունում:

Հայաստանի հավաքականների կազմերում Թբիլիսի էին մեկնել հիմնականում պահեստային կազմի ըմբիշները: Մրցաշարում ելույթ ունեցողների թվում էին նաեւ Վրաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ադրբեջանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները, որոնք եւս մարտական կազմերով չէին ժամանել մրցավայր:

Առավել հաջող հանդես եկան Հայաստանի հունա-հռոմեական ոճի հավաքականի ներկայացուցիչները: 60 կգ Արմեն Անտոնյանը, 66 կգ Վահրամ Խաչատրյանը, 74 կգ Վարշամ Բորանյանը, 84 կգ Արթուր Շահինյանը եւ 96 կգ Արման Գեղամյանը կարողացան դուրս գալ եզրափակիչ, սակայն բոլորն էլ պարտվեցին' բավարարվելով արծաթե մեդալներով:

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալի արժանացավ միայն Գեղամ Բաբախանյանը (55 կգ), իսկ 60 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը արժանացավ բրոնզե մեդալի: