Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք լրագրողները չէին եկել

Սպորտ

Ֆուտբոլի Թուրքիայի երիտասարդական հավաքականի հանդիպումը Երեւանում լուսաբանեցին միայն հայ լրագրողները: Որքան էլ տարօրինակ է' Թուրքիայից Հայաստան լրագրող չէր ժամանել: Չկային նաեւ թուրք ֆուտբոլասերներ, սակայն այս ամենին Թուրքիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Համի Մանդիրալին հանգիստ է վերաբերվում:

«Ֆուտբոլասերների բացակայությունը թերեւս այն է, որ չեն կարողացել ժամանել Երեւան: Իսկ լրագրողները մեծ սխալ գործեցին, քանի որ բաց թողեցին հիանալի ֆուտբոլային հանդիպում»,-նշեց Համի Մանդիրալին:

Նախկինում հայտնի ֆուտբոլիստը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ջերմ ընդունելության համար: Մանդիրալին գոհ էր նաեւ հայ ֆուտբոլասերներից, սակայն որոշ վերապահումներով. «Լավ կլիներ, որ Թուրքիայի հիմնի ժամանակ սուլոցներ չհնչեին: Բացի այդ լավ կլիներ, որ երկրպագեին իրենց թիմին, այլ ոչ թե հակառակորդին դեմ»:

Մանդիրալին խոսեց նաեւ հանդիպման մասին, որում նրա սաները հաղթել էին 5:2 հաշվով: Թուրք մասնագետը գտնում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողները զիջեցին հատկապես տեխնիկապես. «2-րդ կեսում եղավ մի պահ երբ հայ ֆուտբոլիստները ֆիզիկապես ճնշեցին մեզ, սակայն տեխնիկական խոտանը խանգարեց հասնել ավելիին»:

Հայաստան-Թուրքիա մրցավեճում մրցավարությունը ուշադրության կենտրոնում էր: Մրցավարտ 4 դեղին եւ 2 կարմիր քարտ ցույց տվեց կողմերին: «Սովորաբար ես մրցավարության մասին չեմ խոսում, բայց ասեմ, որ այսօրվա մրցավարությունը որոշ չափով օբյեկտիվ էր: Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց 2 կողմերին էլ: Կարծում եմ մրցավարությունը չազդեց խաղի ելքի վրա»,-ասաց Թուրքիայի երիտասարդականի մարզիչը: