Օրացույց. Հունիսի 10
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1959-Կառլո Անչելոտի (իտալացի ֆուտբոլիստ, մարզիչ)
Վերջերս Կառլո Անչելոտին պայմանագիր կնքեց Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ նախքան այս 8 տարի աշխատեց «Միլանում»»: Անչելոտիի գլխավորությամբ իտալական ակումբը հասավ բոլոր հնարավոր հաջողություններին, իսկ 2003 եւ 2007 թթ. դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Մեծ հաջողությունների է հասել նաեւ որպես ֆուտբոլիստ: Հանդես է եկել «Պարմայում», «Ռոմայում» եւ «Միլանում»:
1966-Դեվիդ Պլատ (անգլիացի ֆուտբոլիստ)
Հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում Թուրինի «Յուվենթուսում» եւ «Լոնդոնի» Արսենալում: «Յուվենթուսի» կազմում դարձել է ՈՒԵՖԱ-ի 1993 թ. գավաթակիր, իսկ «Արսենալում» 1998 թ. դարձել է Անգլիայի չեմպիոն: Հանդես գալով կիսապաշտպանությունում' Պլատը բավական արդյունավետ խաղ է ցուցադրել: Անգլիայի հավաքականում անցկացրել է 62 խաղ եւ խփել 27 գնդակ:
1969-Ռոնի Յոնսեն (նորվեգացի ֆուտբոլիստ)
Հանդես է եկել մի շարք նորվեգական թիմերում ինչպես նաեւ թուրքական «Բեշիքթաշում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», «Նյուքասլում», «Ասթոն Վիլայում»:
1971-Բրունո Ն'Գոտի (ֆրանցիասի ֆուտբոլիստ)
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Լիոնում», հետագայում հանդես եկել ՊՍԺ-ում, «Միլանում», Մարսելի «Օլիմպիկում», անգլիական մի շարք թիմերում:
1976-Հադի Սաեի (իրանցի թաեքվանդոյիստ)
2 անգամ դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն' 2004 եւ 2008 թթ.: Բազմիցս մեդալների է արժանացել նաեւ Աշխարհի եւ Ասիայի առաջնություններում:
1980-Մատուզալեմ (բրազիլացի ֆուտբոլիստ)
Բրազիլացի կիսապաշտպանը ողջ կարիերան անցկացրել է եվրոպական թիմերում: Առավել հայտնի է 2004-07 թթ. Դոնեցկի «Շախտյորում» ունեցած ելույթներով: Ներկայումս հանդես է գալիս իտալական «Լացիոյում»:
1985-Վասիլիս Տորոսիդիս (հույն ֆուտբոլիստ)
Կարիերան սկսել է հունական «Խանտիում», իսկ 2006 թվականից ելույթ է ունենում Աթենքի «Օլիմպիակոսում»: 2007 թվականից հանդիսանում է նաեւ Հունաստանի հավաքականի խաղացող, որի կազմում անցկացրել է 23 խաղ եւ խփել 1 գնդակ:
1987-Մարտին Հարնիկ (ավստրիացի ֆուտբոլիստ)
Գերմանիայում ծնված այս ֆուտբոլիստը հանդիսանում է Բրեմենի «Վերդերի» մարզադպրոցի սան եւ ներկայումս էլ հանդես է գալիս ակումբի գլխավոր թիմում: 2007 թվականից հրավիրվում է Ավստրիայի ազգային հավաքական: