Թուրքերն արժանացան սուլոցների
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը դարձավ "Եվրո-2011"-ի ընտրական 2-րդ խմբի ետնապահ: Հայ երիտասարդները Շվեյցարիային պարտվելուց հետո Երեւանում 2:5 հաշվով զիջեցին Թուրքիայի երիտասարդականին:
Հանդիպումից առաջ հնչեցին 2 երկրների օրհներգները: Թուրքիայի հիմնի ընթացքում հայ ֆուտբոլասերները կրկին սուլեցին: Թվում էր հանդիպման մեկնարկից առաջ 1 րոպե լռությամբ ներկաները կհարգեն երեկ կյանքից հեռացած 18-ամյա հարձակվող Սարգիս Արոյանի հիշատակը, սակայն նման արարողություն չէր կազմակերպվել:
Նախորդ տարի Հայաստանը Թուրքիային "Հրազդան" մարզադաշտում հաղթել էր 2:1 հաշվով, սակայն այս անգամ հայ ֆուտբոլիստներն ամբողջովին ձախողվեցին: Արդեն 6-րդ րոպեին Այդին Յիլմազը առաջ մղեց թուրքերին: Բաց թողած գոլից Հայաստանը չընկճեց եւ մոտ 10 հազար երկրպագուների ակտիվ աջակցության շնորհիվ փորձեց հավասարեցնել հաշիվը:
Առաջին կեսի վերջին րոպեին Թուրքիան կրկնապատկեց հաշվի տարբերությունը` գործնականում վճռելով խաղի ելքը: 2-րդ կեսը ընթացավ ավելի գոլառատ պայքարում: Թուրքերը ի վերջո հաղթեցին 5:2 հաշվով: Մրցավարը այս մրցավեճում 1-ական կարմիր քարտ ցույց տվեց: Հայաստանի կազմից 48-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ կենտրոնական պաշտպան Գագիկ Դաղբաշյանը, իսկ 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի խաղացող Հասան Շիշմանօղլուն:
Այս մրցավեճից հետո Թուրքիայի հավաքականը 6 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Նախքան այս թուրքերը հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության էին հասել Իռլանդիայի նկատմամբ:
Հայաստանը 0 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում: Հաջորդ ընտրական խաղը հայ ֆուտբոլիստներn անցկացնելու են սեպտեմբերի 9-ին: Այդ օրը Երեւանում Հայաստանի մրցակիցը կլինի Շվեյցարիան:
Ֆուտբոլի Հայասռանի երիտասարդական հավաքականը 2:5 հաշվով պարտվեց Թուրքիայի երիտասարդականին: