Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Հունիսի 9

Սպորտ

Այսօր ծնվել են

1971-Ժիլ Դե Բիլդե (բելգիացի ֆուտբոլիստ)

Բելգիացի հարձակվողը առավել հայտնի է բելգիական «Անդերլեխտում» եւ հոլանդական «Էյնդհովենում» ունեցած ելույթներով: Հանդես է եկել նաեւ անգլիական «Շեֆիլդում» եւ «Ասթոն Վիլայում»: Բելգիայի հավաքականում անցկացրել է 25 խաղ եւ խփել 2 գնդակ:

1975-Օտո Ադո (գանացի ֆուտբոլիստ)

Ադոն ծնվել է Գերմանիայում եւ ողջ կարիերան անցկացրել այնտեղ: Սակայն պատմական հայրենիքը Օտոն չի մոռացել եւ Գանայի հավաքականի կազմում անցկացրել է 15 խաղ: Ակումբային մակարդակով հայտնի է «Հանովերում», Դորտմունդի «Բորուսիայում» եւ «Համբուրգում» ունեցած ելույթներով:

1977-Պրեդրագ Ստոյակովիչ (սերբ բասկետբոլիստ)

Սերբիայի հավաքականի խաղացողը կարիերայի ընթացքում հասել է մեծ հաջողությունների եւ համարվում է Սերբիայից դուրս եկած ամենահաջողակ բասկետբոլիստներից մեկը: Ազգային հավաքականի կազմում դարձել է 2002 թ. աշխարհի չեմպիոն, 2001 թ, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կարիերան սկսել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդայում», ապա հանդես է եկել հունական ՊԱՕԿ-ում: 1998 թվականից հանդես է գալիս NBA-ում, որտեղ ելույթ է ունեցել «Սակրամենտոյում», «Ինդիանայում», իսկ ներկայումս հանդիսանում է «Նյու Օռլեանի» խաղացող:

1978-Միրոսլավ Քլոզե (գերմանացի ֆուտբոլիստ)

Ազգությամբ լեհ հարձակվողը 2007 թվականից հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», իսկ նախքան այդ արդյունավետ խաղ է ցուցադրել Բրեմենի «Վերդերում» եւ «Կայզերսլաուտեռնում»: Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի 2002 թ. փոխչեմպիոն, իսկ 2006 թ. առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի: «Եվրո-2008»-ում դարձել է արծաթե մեդալակիր: Գերմանիայի հավաքականում անցկացրել է 90 խաղ եւ խփել 47 գնդակ:

1981-Մարցին Վասիլեւսկի (լեհ ֆուտբոլիստ)

Լեհ պաշտպանը 2007 թվականից ելույթ է ունենում բելգիական «Անդերլեխտում»: Նախքան այդ հանդես է եկել լեհական «Հունտիկում», «Վիսլայում», «Ամիկայում» եւ «Լեխում»: Լեհաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 խաղ եւ խփել 1 գնդակ:

1984-Ուեսլի Սնեյդեր (հոլանդացի ֆուտբոլիստ)

Հարձակվողական ոճի այս կիապաշտապանը կարիերայի մեծ մասը անցկացրել է Ամստերդամի «Այաքսում», որտեղ ելույթ է ունեցել 2002-07 թթ: 2007 թվականից Սնեյդերը ելույթ է ունենում Մադրիդի «Ռեալում», որտեղ եւս աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Հոլանդիայի հավաքականում անցկացրել է 52 խաղ եւ խփել 11 գնդակ: