Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին նիստը' Շիրակի մարզում

Մարզեր

Գյուղական վայրերում 1988-ի երկրաշարժից անօթեւան մնացածներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է Շիրակի մարզում:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի նախագահությամբ անցկացված նիստում քննարկվել է ԲԳՎ ստանալու վերաբերյալ դիմումներ ներկայացրած համայնքների հարցը:   

  ՙԱյն մտավախությունը, որ ԲԳՎ  ծրագիրը չի շարունակվելու  եւ  ծրագիրը ընդհատվել է, չի  համապատասխանում  իրականությանը, նման բան չկա: Ես ձեզ հստակ ասում եմ, որ ծրագրի աշխատանքները շարունակվում է՚, - հայտարարեց ՀՀ  քաղաքաշինության  նախարար  Վարդան  Վարդանյանը: Նիստի ընթացքում պետք է քննարկվեին  23 բնակավայրերից ստացված 60 դիմումներ:

Սրանցից 12-ը ենթակա էին մերժման ամենատարբեր պատճառներով, հիմնականում՝ ընտանիքների՝  հանրապետությունից դուրս կամ հանրապետության այլ բնակավայրեր տեղափոխվելու պատճառով:

 Հաստատման էր ներկայացվել 34 դիմում: Օգտվելով առիթից' Վարդան Վարդանյանը մատնանշեց այս գործընթացում առաջարկվող փոփոխություններից մեկը: Եթե  շահառուին հասնում է մեկ բնակարան, եւ  մյուսի  հետ  համաձայնության է գալիս, նրանց  տրվելու  է   երեք սենյականոց  մեկ բնակարան:

  Նախարարն համոզված է, որ այս առաջարկությունը կընդունվի, ինչն, ըստ նրա, ձեռնտու է թե տնտեսապես, թե ֆինանսապես: Այս քննարկմանը հրավիրված էին նաեւ այն համայքների ղեկավարները, որտեղից ստացվել էին դիմումները: Ջաջուռ-ավանից ստացված մեկ դիմումի քննարկումը հետաձգվեց, քանի որ դիմումատու ընտանիքը ողջ կազմով բացակայում էր համայնքից:

Նախարարի հավաստմամբ' նմանատիպ դիմումները կքննարկվեն միայն տեղում մնացածների դիմումները բավարարելուց հետո ու կբավարարվեն մինչեւ 2013 թվականը:

  Նախարարը  հայտնեց, որ  արդեն հանձնարարվել է Գյումրիի քաղաքապետին ներկայացնելու համապատասխան փաստաթղթեր, որպեսզի  կարողանան մանրակրկիտ  ուսումնասիրել, որից  հետո  հանձնաժողովը նորից Գյումրի է  այցելելու:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ