Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք' առաջատարների թվում

Սպորտ

Լաս Վեգասում մեկնարկել է շախմատային խոշոր միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականի խաղացողներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը:

Օվկիանոսից այն կողմ հանդես են գալիս մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնց թիվը հասնում է 89-ի: 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Բարեեւի հետ: Տիգրան Պետրոսյանն էլ կես միավոր վաստակեց վրացի Գեորգի Կեչեիշվիլիի հետ մրցամարտում:

Մրցաշարին մասնակցում է նաեւ Վարուժան Հակոբյանը, որը վերջին տարիներին ներկայացնում է ԱՄՆ-ն: Հակոբյանը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց հոլանդացի հայտնի գրոսմայստեր Լուկ վան Վելիի հետ:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են միանգամից 12 շախմատիստ, որոնց թվում են նաեւ Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Վարուժան Հակոբյանը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 75 հազար ԱՄՆ դոլար: