Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Հունիսի 8

Սպորտ

Այսօր ծնվել են

 1972-Քրիստիան Մայրլեբ (ավստրիացի ֆուտբոլիստ)

Ավստրիայի հավաքականի նախկին հարձակվողը կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել 10-ից ավել ակումբներում, իսկ ներկայումս ելույթ է ունենում ավստրիական ԼԱՍԿ-ում: Կարիերայի ընթացքում խփել է 160-ից ավել գնդակ: Ավստրիայի հավաքականում անցկացրել է 29 խաղ եւ խփել 6 գնդակ:

1976-Լինդսեյ Դեւենպորտ (ամերիկացի թենիսիստուհի)

Աշխարհի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը կարիերայի ընթացքում հաղթել է 55 միջազգային մրցաշարերում եւ վաստակել ավելի քան 22 մլն ԱՄՆ դոլար: Դեւենպորտը 4 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն թենիսիստուհի, 3 անգամ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

1982-Դիքսոն Էտուխու (նիգերիացի ֆուտբոլիստ)

Նիգերիայի հավաքականի կիսապաշտապանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել միայն Անգլիայում, որտեղ կարիերան սկսել է «Մանչեսթեր Սիթում»: Հետագայում ելույթ է ունեցել «Պրեստոնում», «Նորվիչում», «Սանդերլդենում», իսկ 2008 թվականից հանդիսանում է «Ֆուլհեմի» խաղացող:

1982-Նադեժդա Պետրովա (ռուս թենիսիստուհի)

Պետրովան մեծ հաջողությունների չի հասել, սակայն դասվում է աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիների շարքին: Կարիերայի ընթացքում հաղթել է 9 միջազգային մրցաշարերում եւ վաստակել է շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար: Վարկանիշային աղյուսակում լավագույն արդյունքը եղել է 3-րդ հորիզոնականը, որտեղ Պետրովան հայտնվել է 2006 թ. մայիսին:

1983-Կիմ Կլիյստերս (բելգիացի թենիսիստուհի)

Կարիերայի ընթացքում Կլիյստերսը հաղթել է 37 միջազգային մրցաշարերում եւ վաստակել 15 մլն ԱՄՆ դոլար: 4 անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ, որոնցից 1-ում կարողացել է հասնել հաջողության:

 1984-Խավիեր Մասկերանո (արգենտինացի ֆուտբոլիստ)

Արգենտինացի ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Ռիվեր Փլեյթում», ապա տեղափոխվել «Կորինտիաս»: 2006 թվականից ելույթ է ունենում Անգլիայում, որտեղ սկզբում հանդես էր գալիս «Վեսթ Հեմում», իսկ 2007 թվականից հանդիսանում է «Լիվերպուլի» խաղացող: Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 48 խաղ եւ խփել 2 գնդակ: