Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզրափակիչում մասնակից ունեցանք

Սպորտ

Մոսկվայում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականը: Հայ մարզիկներից եզրափակիչ դուրս եկավ միայն Վահագն Ստեփանյանը:

Փորձառու Հարություն Մերդինյանը նյուգների վրա ստացավ 14,000 միավոր եւ գրավեց ընդամենը 15-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչը' Վահագն Ստեփանյանը, 14,850 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում եւ դուրս եկավ եզրափակիչ:

33 մասնակիցների շարքում 8 մարզիկներ էին դուրս եկել եզրափակիչ, որոնց պայքարում Վահագն Ստեփանյանը 14,950 արդյունքով գրավեց 6-րդ հորիզոնականը: 15,900 արդյունով հաղթեց Հունգարիան ներկայացնող Քրիստիան Բերկին:

Վահագն Ստեփանյանը ելույթ ունեցավ նաեւ օղակներում, որտեղ ժամանակին փայլել է Ալբերտ Ազարյանը: Այս վարժությունում Ստեփանյանին եզրափակիչի ուղեգիր նվաճել չհաջողվեց: Հայաստանի ներկայացուցիչը 14,425 արդյունքով եզրափակեց լավագույն տասնյակը:

Հայ մարզիկը հանդես եկավ նաեւ զուգափայտերում, որտեղ ավելի անհաջող ելույթ ունեցավ: 12,850 արդյունքով Վահագնը 28 մասնակիցների շարքում զբաղեցրեց ընդամենը 21-րդ հորիզոնականը: