Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը եւ Վրաստանը առաջինն էին

Սպորտ

«Դինամո» մարզահամալիրում ավարտվեց Լեւոն Ջուլֆալակյանի անվան հունա-հռոմեական ոճի միջազգային մրցաշարը: Ավանդական մրցաշարին այս անգամ մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի եւ Իրանի երիտասարդական հավաքականները:

Հրավիրված երկրների թիվը ավելի շատ էր, սակայն տարբեր պատճառներով Երեւան չժամանեցին Ուկրաինան, Իսրայելը, Լեհաստանը եւ Գերմանիան:

Հայաստանի հունա-հռոմեկան ոճի երիտասարդական հավաքականը ընդհանուր առմամբ հաջող հանդես եկան եւ կարողացան հաղթել 3 քաշային կարգերում: 50 կգ քաշայինների պայքարում հաղթեց Գոռ Ներսիսյանը:

55 կգ քաշայինների պայքարում եւս հաղթողը հայ էր' Սասուն Գալոյանը, սակայն ներկայացնում էր Ռուսաստանը: 60 կգ քաշայինների պայքարում Դաուդ Մուսաեւը նվաճեց Ռուսաստանի 2-րդ ոսկին: 66 կգ քաշայինների պայքարում հաջողության հասավ Լեւոն Ջուլֆալակյանի կրտսեր որդին' Արամ Ջուլֆալակյանը: Եւս մեկ հաղթող Հայաստանը ունեցավ 96 կգ քաշայինների պայքարում, որտեղ հաջողության հասավ Էդուարդ Սողոմոնյանը: Իսկ ահա 74, 84 եւ 120 կգ քաշայինների պայքարում հաղթեցին Վրաստանի ներկայացուցիչները:

Երիտասարդական հավաքականը ավարտվեց իր ելույթները, իսկ ազգային հավաքականը հունիսի 4-ին Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորութմամբ մեկնում է Թբիլիսի մասնակցելու միջազգային մրցաշարի: