Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Ռինատ Ջումաբաեւը

Սպորտ

Գյումրիում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատսիտներ: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր մրցաշարի հաղթող դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Ռինատ Ջումաբաեւը:

Ղազախ շախմատիստը վերջին' 9-րդ տուրում սեւերով առավելության հասավ Գեւորգ Հարությունյանի նկատմամբ եւ գրավեց առաջին հորիզոնականը: Այս տուրում Արթուր Չիբուխչյանը ոչ-ոքի խաղաց գյումրեցի մեկ այլ շախմատիստ Արա Մինասյանի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Չիբուխչյանը 6 միավորով զբաղրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արա Մինասյանը 5.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Իսկ Ուկրաինայում ավարտվեց այդ երկրի կանանց շախմատի առաջնությունը, որը ավարտվեց հայ շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովայի հաղթանակով: Եվգենիան, վաստակելով 7.5 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր էր վաստակել նաեւ Տատյանա Վասիլեւիչը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը շնորհվեց Դոլուխանովային:

Դիանա Հարությունովան եւ Լյուդմիլա Ասլանյանը 5.5 միավորով գրավեց 6-11-րդ հորիզոնականները: