Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Հունիսի 1

Սպորտ

Այսօր ծնվել են

 1963-Նայջլ Շորտ (անգլիացի շախմատիստ)

Անգլիայի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը 1984 թվականից մասնակցել  է բոլոր օլիմպիադաներին, որոնցում եղել է Անգլիայի հավաքականի առանցքային խաղացող: 2008 թ. Դրեզդենի օլիմպիադայում 10 հնարավորից վաստակեց 7 միավոր: Մասնակցել է բազմաթիվ միջազգային խոշոր մրցաշարերի:

1973-Ֆրեդրիկ Դեբուրգհգրայվ (բելգիացի ֆուտբոլիստ)

Կարիերայի լավագույն արդյունքին բելգիացի մարզիկը հասել է 1996 թ. Ատլանտայի օլիմպիական խաղերում, որտեղ արժանացավ ոսկե  մեդալի: Դեբուրգհգրայվը հաջողության է հասել նաեւ 1998 թ. աշխարհի առաջնությունում, որտեղ եւս ոսկե մեդալ է նվաճել:

1974-Ակիս Զիկոս (հույն ֆուտբոլիստ)

Երկար տարիներ ելույթ է ունեցել հունական ԱԵԿ-ում, իսկ 2002-06 թթ. անցկացրել է ֆրանսիական «Մոնակոյում»:Պաշտպանողական ոճի այս կիսապաշտպանի ակումբային կարիերան հաջողությամբ դասավորվեց, իսկ ահա Հունաստանի հավաքականում Զիկոսը չփայլեց: Ազգային հավաքականում անցկացրել է 18 խաղ:

 1982-Ժյուստին Էնեն-Արդեն (բելգիացի թենիսիստուհի)

Աշխարհի ամենատիտղոսակիր թենիսիստուհիներից մեկը կարիերայի ընթացքում հաղթել է 41 միջազգային մրցաշարերում, որոնցից 7-ը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:  2003, 2004, 2006 եւ 2007 թթ. ճանաչվել է տարվա աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի: 2008 թ. մայիսի Էնենը անսպասելիորեն ավարտվեց կարիերան: Ընդամենը 26 տարեկանում բելգիացի մարզուհին որոշեց հեռանալ մեծ սպորտից:

1985-Տիրունեշ Դիբաբա (էթովպիացի վազորդուհի)

Աֆրիկացի մարզուհին փայլեց 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերում, որտեղ արժանացավ միանգամից 2 ոսկե մեդալի հաղթելով 10000 եւ 5000 մ տարածություններում: Նույն տարածություններում ոսկե մեդալի է արժանացել նաեւ 2005 թ. աշխարհի առաջնությունում: Ընդհանուր առմամբ 4 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: