A
A
Հայաստանը ունեցավ աշխարհի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ավարտին է մոտենում բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ այստեղ կայանում են եզրափակիչ հանդիպումները:
Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում այսօր ոսկե մեդալի արժանացավ 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը եզրափակիչում առավելության հասավ Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդիպի նկատմամբ:
54 կգ քաշայինների պայքարում Ջոնիկ Տոնոյանը 3:5 հաշվով պարտվեց Կուբան ներկայացնող Էռնեստո Վալդեսին:
Ավելի ուշ եզրափակիչում ելույթ կունենա 70 կգ քաշային Հայկ Խաչատրյանը, որը մրցելու է Յոսեֆ Վարդի դեմ:
Հիշեցնենք, որ մինչ եզրափակիչ Հայաստանը արդեն 4 բրոնզե մեդալի էր արժանացել Մարզահամերգային համալիչում ընթացող առաջնությունում:
Թիմային պայքարում առավել հաջող են հանդես գալիս Ռուսաստանը, Հայաստանը, Կուբան եւ Ղազախստանը: