Եզրափակիչում` 15 երկիր
Աջակցիր «Ա1+»-ինԿիսաեզրափակչում պայքարի դուրս եկած 16 երկրներից միայն Ավստրալիային չհաջողվեց պայքարը շարունակել:
Մայիսի 30-ի եզրափակիչ մենամարտերում ամենամեծ թվով ներկայացուցիչներ ունի Ռուսաստանը` 5 բռնցքամարտիկ:
3-ական մարզիկներ կներկայացնեն Հայաստանը, Կուբան և Ղազախստանը, 2-ը Ուկրաինան, իսկ Ուզբեկստանը, Հնդկաստանը, Լիտվան, Գերմանիան, Վրաստանը, Իռլանդիան, Էկվադորը, Մոլդովան, Բելառուսը և Իսրայելը պայքարը կշարունակեն մեկական մարզիկներով: Կիսաեզրափակչում հաղթած 26 բռնցքամարտիկներն արդեն իրենց համար ապահովել են արծաթե մեդալը, եզրափակիչ փուլում պայքարելու են ոսկե մեդալի համար: Իսկ ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությունն արդեն ունի 26 բրոնզե մեդալակիր 12 երկրներից`
Հայաստան 4 բրոնզե մեդալակիր
Ռուսաստան 4 բրոնզե մեդալակիր
Ուզբեկստան 4 բրոնզե մեդալակիր
Հնդկաստան 3 բրոնզե մեդալակիր
Լիտվա 3 բրոնզե մեդալակիր
Կուբա 2 բրոնզե մեդալակիր
Ավստրալիա 1 բրոնզե մեդալակիր
Էկվադոր 1 բրոնզե մեդալակիր
Գերմանիա 1 բրոնզե մեդալակիր
Ղազախստան 1 բրոնզե մեդալակիր
Մոլդովա 1 բրոնզե մեդալակիր
Ուկրաինա 1 բրոնզե մեդալակիր
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությունում բոլոր 13 քաշային կարգերում ներկայացած երկրներից որևէ մեդալ չնվաճեցին Բելառուսը, Թուրքիան և Հունգարիան:
Կիսաեզրափակչից հետո էլ Ռուսաստանն ու Հայաստանն առաջնության ընթացքում իրենց գրանցած ընդհանուր միավորներով, համապատասխանաբար 36 և 25, շարունակում են գլխավորել մասնակից երկրների ցանկը:
Հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից: