Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մրցակիցները սկսել են

Սպորտ

Աշխարհի ֆուտբոլի  առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները այսօրվանից անցկացնում են ստուգողական հանդիպումներ: Բելգիայի հավաքականը Ճապանիայում արդեն ավարտել Չիլիի հետ հանդիպումը, որը ավարտվեց 1:1 հաշվով:

Բելգիան, որը սեպտեմբերին ժամանելու է Երեւան առաջինը հասավ հաջողության, սակայն հաղթական հաշիվը պահպանել չկարողացավ: Բելգիացիները եւս մեկ հանդիպում կանցկացնեն մայիսի 31-ին' Ճապոնիայի հավաքականի հետ: Այս մրցավեճից հետո բելգիացիները պատրաստվում են պայմանագիր կնքել հայտնի հոլանդացի մարզիչ Դիկ Ադվոկատի հետ: Վերջինս ներկայումս գլխավորում է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը», սակայն պատրաստվում է ամռանը լքել Ռուսաստանը: Ադվոկատին բելգիացիները առաջարկել են տարեկան 600 հազար եվրո աշխատավարձ:  

Էստոնիայի հավաքականը, որի հետ Հայաստանը մրցեց մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին, այսօր երեկոյան հյուրընկալվելու է Ուելսի հավաքականին: Հիշեցնենք, որ ընտրական 5-րդ խմբում Էստոնիան միակ ընտրանին է, որին Հայաստանը շրջանցելու որոշակի հնարավորություններ ունի:

Բոսնիայի հավաքականը, որի հետ Հայաստանը դարձյալ մրցելու է սեպտեմբերին, ուղեւորվում է Տաշկենդ, որտեղ հունիսի մեկին ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի հավաքականի հետ: Այս մրցավեճից հետո բոսնիացիները կնախապատրաստվեն հունիսի 9-ին Օմանի հետ կայանալիք մրցավեճին:

Թուրքիայի հավաքականը հունիսի 2-ին սեփական հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Ադրբեջանի ընտրանու հետ, որը գլխավորում է գերմանացի հայտնի մասնագետ Բերտի Ֆոգստը: Թուրքիայի հավաքականը, որին Հայաստանը հյուրընկալվելու է հոկտեմբերին, մտադիր է այս խաղում փորձարկել նորեկների:

Շուտով Ադրբեջանը ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Հայաստանի մեկ այլ մրցակից' Իսպանիայի հետ, որը ադրբեջանիցներին կհյուրընկալվի հունիսի 9-ին Բաքվում: