Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առնվազն 2 արծաթ

Սպորտ

Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության եզրափակիչում Հայաստանը կունենա առնվազն 2 ներկայացուցիչ: Այս ընթացող կիսաեզրափակիչ մրցամարտերում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող 2 բռնցքամարտիկներ հաղթանակներ են տոնել:

Հաջողության է հասել 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը 10:4 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդ Ջաբրաիլովի նկատմամբ: Սողոմոնյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է Սանդիպի (Հնդկաստան) հետ: Վերջինս կիսաեզրափակիչում 8:4 հաշվով պարտության մատնեց Ջավլոնբեկ Էշմատովին (Ուզբեկստան):

Եզրափակիչ դուրս եկավ նաեւ 54 կգ քաշային Ջոնիկ Տոնոյանը, որը 17:8  հաշվով հաղթեց Տաուտվիդաս Ստանկեւիչյուսին (Լիտվա): Եզրափակիչում Տոնոյանի մրցակիցը կլինի Էռնեստո Վալդեսը (Կուբա):

60 կգ քաշային Արթուր Քաջոյանը հավասար պայքարում զիջեց ուկրաինացի Օլեգ Մեկլյուդովին եւ արժանացավ բրոնզե մեդալի:

80-ից բարձր քաշայինների պայքարում մրցեցին Հասան Գիմբատովը (Ռուսաստան) - Գոռ Մարգարյանը (Հայաստան): Մրցամարտը անցավ հավասար պայքարում: 2 բռնցքամարտիկներն էլ գործում էին զգուշությամբ' հիմնականում մտածելով պաշտպանության մասին: Ի վերջո, Մարգարյանը զիջեց 0:2 հաշվով եւ նույնպես դարձավ բրոնզե մեդալակիր: