Հետապնդում են ղազախին
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: 10 շախմատիստների մասնակցությամբ մրցաշարը թեւակոխում է վճռական փուլ:
6-րդ տուրում Ղազախստանի ներկայացուցիչ Ռինատ Ջումաբաեւը ոչ-ոքի խաղաց հայ պատանի շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Այս պարտիայի ավարտից հետո Ջումաբաեւը 5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
4-ական միավոր են վաստակել գյումրեցիներ Արա Մինասյանը եւ Արթուր Չիբուխչյանը: Մինասյանը այս տուրում սպիտակներով առավելության հասավ Դավիթ Քալաշյանի նկատմամբ: Անհաջող է հանդես գալիս հայ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը 6 տուրերում վաստակել է 2 միավոր:
Իսկ Ուկրաինայում ընթանում է այս երկրի կանանց առաջնությունը, որին մասնակցում է նաեւ հայ շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովան: 6-րդ տուրից հետո Դոլուխանովան 5 միավոր է վաստակել եւ Տատյանա Վասիլեւիչի հետ ընթանում է 1-2-րդ հորիզոնականներում: Եվպատորիայում ընթացող առաջնությանը մասնացում են նաեւ Լյուդմիլա Ասլանյանը եւ Դիանա Հարությունովան, որոնք ընթանում են աղյուսակի միջնամասում:
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր: