Օրացույց. Մայիսի 28
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1991-Եկատերինա Գորդեեւա (ռուս գեղասահորդուհի)
Գորդեեւան օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է զուգախաղերում: Իր զուգընկեր եւ ամուսին Սերգեյ Գրինկովի հետ առաջին անգամ ձմեռային օլիմպիական խաղերում հաջողության է հասել 1988 թ. Կալյարիում: Եւս մեկ ոսկե մեդալի Գորդեեւան արժանացել է 1994 թ. Լիլեհամերի ձմեռային օլիմպիական խաղերում:
1972-Դորիվա (բրազիլացի ֆուտբոլիստ)
Բրազիլացի կիսապաշտպանը կարիերան սկսել է «Սան Պաոլոյում», իսկ 1995 թվականին տեղափոխվել է Եվրոպայի եւ պայմանագիր կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Ելույթ է ունեցել նաեւ «Պորտոյում», «Սամպդորիայում», «Սելտայում», «Միդլսբրոյում»: 1990-ականներին ելույթ է ունեցել նաեւ Բրազիլիայի հավաքականի կազմում` անցկացնելով 35 հանդիպում: Ազգային թիմի կազմում 1998 թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն:
1974-Հանս Յորգ Բուտ (գերմանացի ֆուտբոլիստ)
Ֆուտբոլի պատմության մեջ այն եզակի դարպասապահներից է, ով կարիերայի ընթացքում դարձել է նաեւ տասնյակ գոլերի հեղինակ: 1994 թվականին պրոֆեսիոնալ կարիերան սկսելով «Օլդենբուրգ» ակումբում` Բուտը 1997 թվականին տեղափոխվեց «Համբուրգ»: Վերջինիս կազմում անցկացրած 133 խաղերում խփեց 19 գնդակ: Ցուցանիշ որի մասին կերազեին բազմաթիվ պաշտպաններ եւ կիսապաշտպաններ, ինչու չէ նաեւ հարձակվողները: Նման արդյունավետությամբ Հանսը աչքի էր ընկնում 11 մետրանոցները անվրեպ իրացնելով: Ներկայումս հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»:
1986-Չառլես Ն`Զոգբիա (ֆրանսիացի ֆուտբոլիստ)
Ֆրանսիական «Հավրի» մարզադպրոցի սանը 2004-09 թթ. ելույթ է ունեցել անգլիական «Նյուքասլում», իսկ տարեսկզբին տեղափոխվեց անգլիական մեկ այլ ակումբ` «Ուիգան»: Հանդիսանում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի խաղացող: