Եվրոպայի լիգան`Շենգավիթում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Միկան», որը իրավունք է ստացել հուլիսին հանդես գալ Եվրոպայի լիգայի խաղարկությունում, առայժմ չի մտածում կազմը համալրելու մասին: Ակումբի գլխավոր քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ թիմի ներկայիս կազմն էլ բավական ուժեղ է եւ կարող է պայքարել լավ արդյունքների համար:
Ակումբին ներկայումս անհանգստացնում է այն հանգամանքը, որ 2 առանցքային ֆուտբոլիստներ Նիկտիա Ֆուրսինը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը լուրջ վնասվածքներ ունեն: Ֆուրսինը ջարդել է կողսկրերը եւ շարք կվերադառանա մոտ 2 ամսից: Իսկ Ալեքսանդր Թադեւոսյանը հունիսի 2-ին մեկնելու է Գերմանիա բուժզզնում անցնելու, որից հետո պարզ կդառնա, թե երբ է վերականգնվելու Հայաստանի հավաքականի պաշտպանը:
«Նախքան Եվրոպայի լիգայի մեկնարկը արտասահմանյան ուզումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն չի լինի, քանի որ Հայաստանի առաջնության խաղացանկը բավական խիտ է: Եվրագավաթների խաղարկությանը թիմը կպատրաստվի սովորական գրաֆիկով, իսկ կարճ հավաքներ հնարավոր են միայն Երեւանում»,-նշեց Աշոտ Մարտիրոսյանը:
«Միկայի» գլխավոր քարտուղարը հայնտեց նաեւ, որ միջազգային հանդիպումները թիմը անցկացնելու է սեփական հարկի տակ, Շենգավիթ համայնքում գտնվող «Միկա» մարզադաշտում: Այն համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի բոլոր ստանդարտներին եւ տեղավորում է շուրջ 7 հազար հանդիսական:
Իսկ մինչ Եվրոպայի լիգայի մեկնարկը «Միկան» պատրաստվում է Հայաստանի առաջնության հանդիպումներին: Ոչ վստահ մեկնարկից հետո «Միկան» աստիճանաբար կարգավորեց գործերը առաջնությունում եւ այժմ ընթանում է 2-րդ հորիզոնականում: Թիմը 2-րդ շրջանում միավորներ չի կորցրել, իսկ 10-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելու է «Արարատին»:
Հիշեցնենք, որ հենց «Արարատի» փոխարեն էլ «Միկան» հանդես կգա Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Հայտնի է, որ ՀՖՖ արտոնագրման բաժինը «Արարատին» չտրամադրեց ՈՒԵՖԱ-ի արտոնագիր: Այս որոշումը արտոնագրման բաժինը բացատրել էր ակումբի ֆինանսական փաստաթղթերում առկա թերությունները, որոնք հայտնաբերել էր անկախ աուդիտորական կազմակերպությունը: