Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մայիսի 27

Սպորտ

Այսօր ծնվել են

 1967-Փոլ Գասկոյն (անգլիացի ֆուտբոլիստ)

Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկն է, որը հայտնի է իր սկանդալային բնավորությամբ: Կարիերան 1985 թ. սկսել է «Նյուքասլում», ապա տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»: 1992-95 թթ. ելույթ է ունեցել Հռոմի «Լացիոյում», իսկ հաջորդ 3 տարիները անցկացրել է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսում»: Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 57 խաղ եւ խփել 10 գնդակ: «Եվրո-1996»-ում Շոտլանդիայի հավաքականի դարպասը Գասկոյնի խփած ֆանտաստիկ գնդակը ճանաչվեց «Ուեմբլիում» երբեւէ արձանագրված ամենագեղեցիկ գոլը:

 1977-Տոմի վան դեր Լիգտե (հոլանդացի ֆուտբոլիստ)

Կարիերան սկսել է Հոլանդիայի հեղինակավոր թիմերից մեկում' «Էյնդհովենում»: Հետագայում հանդես է եկել «Վալվեյկում», «Տվենտեում», «Դեն Հագում», ինչպես նաեւ գերմանական «Վոլֆսբուրգում»: Ներկայումս հանդես է գալիս «Բրեդայում»:

 1979-Միլ Ստերյովսկի (ավստրալացի ֆուտբոլիստ)

Ավստրալիայի հավաքականի խաղացողը 2000 թվականից հանդես է գալիս եվրոպական թիմերում: Նախ Ստերյովսկին ելույթ էր ունենում ֆրանսիական «Լիլում», ապա շվեյցարական «Բազելում»: Ներկայումս հանդիսանում է անգլիական «Դերբիի» խաղացող: Ավստրալիայի հավաքականի կազմում անցկացրել է 39 խաղ եւ խփել 7 գնդակ:

 1980-Կրեգ Բանտին (կանադացի գեղասահորդ)

Բանտինը հանդես է գալիս զուգախաղերում, որտեղ ելույթ է ունենում Մեգան Դյուամելի հետ: Այս զույգը 4 անգամ ընդգրկվել է աշխարհի ուժեղագույնի զույգերի տասնյակում:

1981-Յոհան Էլմանդեր (շվեդ ֆուտբոլիստ)

Էլմանդերը ներկայումս ելույթ է ունենում անգլիական «Բոլթոնում», իսկ նախքան այս նրա հանդես եկած առավել հայտնի ակումբներն են հոլանդական «Ֆեյենորդը» եւ ֆրանսիական «Թուլուզը»: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ խփել 11 գնդակ:

1983-Բոբի Կոնվեյ (ամերիկացի ֆուտբոլիստ)

2004-09 թթ. ելույթ է ունեցել անգլիական «Ռեդինգում», իսկ այս տարվա սկզբին վերադարձավ ԱՄՆ, որտեղ հանդես է գալիս «Սան Խոսեի» կազմում: ԱՄՆ-ի հավաքականում անցկացրել է 45 հանդիպում եւ խփել 1 գնդակ: