Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսները շարունակում են հաղթարշավը

Սպորտ

Ռուս պատանիները շարունակում են վստահ ելույթ ունենալ Երեւանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:

70 կգ քաշայինների պայքարում Ռուսաստանը ներկայացնող Ռուստամ Մուսադժիեւը 11:3 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջերալդ Շերերի նկատմամբ: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մարկ Մարտիշինը 4:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Նիկոլայ Քրիստեւի նկատմամբ:

Հերթական կորուստը ունեցան թուրքերը: Հարեւան հանրապետությունը ներկայացնող Բուրհան Ակցայը 60 կգ քաշայինների պայքարում 5:12 հաշվով զիջեց լիտվացի Դեվիյդաս Չեկանաուսկասին:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչները ընդհանուր առմամբ հաջող են ելույթ ունենում աշխարհի առաջնությունում: 70 կգ քաշային վրացի Նիկոլոզ Սեխինաշվիլին վստահ հաղթանակ տոնեց Բելառուս Սերգեյ Աուսյերիչի հետ մրցամարտում: Վրաստանի կազմում հաղթանակ տոնեց նաեւ 57 կգ քաշային Ալեկո Չադաշվիլին, որը 4:2 հաշվով առավելության հասավ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Վիկտոր Պերեսի նկատմամբ:

Առայժմ ընթանում են նախնական փուլերի հանդիպումները: