Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապարակնքել են

Մարզեր

Այսօր Գյումրիում հարկային տեսուչները կասեցրել են եւս երկու խանութների գործունեությունը:

  Գյումրիի  շուկայի  ՙԼաչինի միջանցք՚  կոչվող  տարածքում  գտնվող սննդի խանութը կապարակնքվել է, հինգ օրով խանութը փակ է: Առեւտրային բավականին բանուկ հատվածում խանութի վաճառողները մոռացել էին ՀԴՄ կտրոն տրամադրել:

Փորձը ցույց է տալիս, շատ խանութներում եթե գնորդը չպահանջի, վաճառողը հաստատ կտրոն չի առաջարկի:

Գյումրիի  հարկային  տեսչության  պետի  տեղակալ  Աշոտ  Ավագյանը  նշում  է, որ  իրենք  չեն թույլատրի անբարեխիղճ աշխատող սուբյետներին մնալ հավասար դաշտում՝ բարեխիղճ հարկ վճարողների հետ:

    Հինգ օր չաշխատելու արդյունքում մեծ վնաս սպասվում նաեւ Անի թաղամասում գտնվող սննդի խանութին, որի գործունեությունը եւս կասեցվեց:

Առաջին անգամ ձեռնարկատերը տուգանվում է 150հազար, երկրորդ անգամ 300 հազար դրամի չափով: Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի որոշման քաղվածքը փակցված է, դուռն էլ' կապարակնիքված: Եթե 5 օրերի ընթացքում սեփականատերը վնասի կնիքը եւ մտնի ներս, կտուգանվի 700 հազար դրամի չափով:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ