Օրացույց. Մայիսի 22
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1946-Ջորջ Բեսթ (հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ)
Բեսթը համարվում է համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն 50 ֆուտբոլիստներից մեկը: Կարիերայի լավագույն տարիները անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ հանդես է եկել 1963-1974 թթ.: 1968 թ. ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Բեսթը հայտնի է նաեւ սկանդալային բնավորությամբ: Դասվել է ամենաանկարգապահ ֆուտբոլիստների շարքին, մշտապես օգտագործել է ալկոհոլ: Մահացել է 2005 թվականին:
1375-Սալվա Բալեստա (իսպանացի ֆուտբոլիստ)
Հանդես է եկել մի շարք իսպանական թիմերում, այդ թվում Մադրիդի «Ատլետիկոյում» եւ Վալենսիայի համանուն թիմում: Ներկայումս հանդես է գալիս «Մալագայում»: Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում:
1980-Մարտին Բերբերյան (հայ ըմբիշ)
Ազատ ոճային ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է եկել միանգամից 3 օլիմպիական խաղերում' մասնակցելով 2000, 2004 եւ 2008 թթ. ամառային խաղերին: Սակայն մեդալի արժանանալ Բերբերյանին չի հաջողվել: 2004 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն:
1981-Յուրգեն Մելցեր (ավստրիացի թենիսիստ)
Կարիերայի ընթացքում Մելցերը հաղթել է 1 միջազգային մրցաշարում, իսկ ընդհանուր առմամբ վաստակել է 2,9 մլն ԱՄՆ դոլար: Ավելի հաջող է հանդես գալիս զուգախաղերում, որտեղ դարձել է 4 միջազգային մրցաշարերի հաղթող:
1985-Տրանկվիլիո Բառնետա (շվեյցարացի ֆուտբոլիստ)
Շվեյցարացի կիսապաշտպանը 2005 թվականից հանդես է գալիս Լեվերկուզենի «Բայերում»: Նախքան այդ հանդես է եկել շվեյցարական «Սենտ Գալենում» եւ գերմանական «Հանովերում»: Շվեյցարիայի հավաքականում ելույթ է ունենում 2004 թվականից եւ մինչ օրս անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գնդակ:
1987-Նովակ Ջոկովիչ (սերբ թենիսիստ)
Բարձրահասակ սերբը վերջին 2 տարիներին մեծ առաջընթաց ապրեց եւ հաղթելով մի շարք մրցաշարերում' արդեն իր վարկանիշով 3-րդն է աշխարհում: Ջոկովիչը իր ոչ երկար կարիերայի ընթացքում հասցրել է վաստակել 12 մլն ԱՄՆ դոլարից ավել գումար: Հաղթող է դարձել 12 միջազգային մրցաշարերում, իսկ 2008 թ. օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ: