Բաժնետերերը բողոքում են
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորի Ճշգրիտ հաստոցների գործարանի խաբված բաժնետերերի բողոքներն ավելի հաճախակի են դառնում:
Նրանք այժմ ոչ միայն պահանջում են իրենց սեփականություն հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը` շուրջ 140 մլն ՀՀ դրամ, ալլև` գտնել այսօրվա սեփականատերերին: Նրանք լուրջ կասկածներ ունեն,որ գործարանի սեփականատերերը թալանել են նաև պետությանը պատկանող 80 տոկոս բաժնեմասը:
"Ես հիշում եմ,որ մի օր մեզ կանչեցին աշխատավարձ ստանալու, ստանոկները հանել էին: Մինչև մենք կստանայինք մեր աշխատավարձը, դրանք մեքենան լցրեցին, տարան: Ասացին` սարքելու ենք տանում, բայց էդ ստանոկները 1993-ին էինք ստացել,նրանց ի՞նչն էր սարքելու կամ հիմա ո/ւր են",-ասում է գործարանի երկրորդ հոսքի բրիգադավար Ռոզա Վարդանյանը:
Իրենց մտահոգությունների մասին նրանք բաց նամակներ ու դիմում-խնդրագրեր են ուղարկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, Մարդու իրավունքների պաշտպանին,Փաստաբանների պալատին:
Մասնավորապես Աժ-ի նահագահից ակնկալում են, որ ԱԺ-ում հատուկ հանձնաժողով կստեղծվի և կպարզի թե ումից պետք է պահանջեն իրենց բաժնեմասը, իսկ Փաստաբանների պալատը կօգնի դատական գործընթացի ժամանակ: Նրանք համոզված են որ առանց դատ ու դատաստանի իրենց հասանելիքը չեն տալու:
Նշենք, որ գործարանի 2050 աշխատակիցներից 1140-ը բաժնետեր են:
Նելլի Դավթյան
Վանաձոր