Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանել է Թուրքիայի հավաքականը

Սպորտ

Մայիսի 21-ի առավոտյան Երևան ժամանեց Թուրքիայի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, որը ներկայացուցիչներ է հայտավորել բոլոր 13 քաշային կարգերում:

«Մեր թիմը բավական լավ է պատրաստված` և ֆիզիկապես, և հոգեբանորեն, տղաները լավ մարզավիճակում են, - ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի առաջնության պաշտոնական կայքի թղթակցին ասաց Թուրքիայի բռնցքամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, 1996 թ. Ատլանտայի Օլիմպիադայի փոխչեմպիոն Մալիկ Բեյլարօղլուն:- Այս առաջնությունում մենք ակնկալում ենք նվաճել նվազագույնը հինգ մեդալ»:

Մարզչի խոսքերով` Թուրքիայի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական շրջանում անցկացրել է մի քանի ուսումնամարզական հավաք Ռուսաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի հասակակիցների հետ, մարզիկներից մի քանիսը միջազգային մարտերի փորձ ունեն:
Անցած գիշեր և այսօր առավոտյան Հայաստան են ժամանել ևս 9 երկրների` Ավստրալիայի, Չինաստան Թայփիի, Անգլիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Պուերտո Ռիկոյի, Բելառուսի, Կորեայի և Մարոկկոյի հավաքականները:

Հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը: