Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մայիսի 21

Սպորտ

Այսօր ծնվել են

1977-Քուինթոն Ֆորչուն (հարավաֆրիկացի ֆուտբոլիստ)
1990-ականների վերջերին Ֆորչունը համարվում էր Եվրոպայի ամենահեռանկարային պաշտպաններից մեկը: Աֆրիկացի ֆուտբոլիստը 1999 թ. պայմանագիր կնքեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի կազմում անցկացրեց 7 մրցաշրջան: 2006 թ. հեռանալով անգլիական ակումբից` Ֆորչունը այլեւս չկարողացավ վերադառնալ նախկին մակարդակին: ՀԱՀ-ի հավաքականի կազմում անցկացրել է 53 խաղ եւ խփել 1 գնդակ:

1982-Էդգար Գեւորգյան (հայ ծանրամարտիկ)
Գեւորգյանը նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում ելույթ ունեցավ 94 կգ քաշայինների պայքարում եւ գրավեց 5-րդ հորիզոնականը: Իսկ ահա Պեկինի օլիմպիական խաղերում հայ ծանրորդը հանդես եկավ 85 կգ քաշայինների պայքարում եւ մատնվեց անհաջողության:

1986-Մարիո Մանձուկիչ (խորվաթ ֆուտբոլիստ)
Բարձրահասակ հարձակվողը վերջին 2 տարիներին հանդիսանում է Զագրեբի «Դինամոյի» առաջատարներից մեկը: 2007 թվականից պարբերաբար հրավիրվում է նաեւ Խորվաթիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 4 խաղ եւ խփել 1 գնդակ:

1988-Յոնի Հովսոն (անգլիացի ֆուտբոլիստ)
Երիտասարդ կիսապաշտպանը հանդիսանում է անգլիական «Լիդս» մարզադպրոցի սան: 2006 թվականից ելույթ է ունենում «Լիդսի» կազմում: Հարազատ ակումբում հասցրել է անցկացնել շուրջ 80 հանդիպում: