Օրացույց. Մայիսի 20
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1901-Մաքս Էյվե (հոլանդացի շախմատիստ)
Հոլանդացի շախմատիստը աշխարհի 5-րդ չեմպիոն է: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1935 թվականին Ալեքսանդր Ալյոխինի հետ մրցամարտում, սակայն 2 տարի անց պարտվելով նույն շախմատիստին' զիջել է չեմպիոնի կոչումը: 1970-78 թթ. եղել է ՖԻԴԵ-ի նախագահը:
1952-Ռոժե Միլա (կամերունցի ֆուտբոլիստ)
Համարվում է Աֆրիկայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը: Կամերունի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի 3 առաջնությունների: Կամերունի հավաքականի կազմում անցկացրել է 102 խաղ եւ խփել 28 գնդակ:
1977-Լեո Ֆրանկո (արգենտինացի ֆուտբոլիստ)
Վերջին 11 տարիներին ելույթ է ունենում իսպանական թիմերում: 1998 թ. պայմանագիր կնքեց «Մալյորկայի» հետ, իսկ 2004 թվականից հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»: Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում:
1981-Իկեր Կասիլյաս (իսպանացի ֆուտբոլիստ)
Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահը վերջին տարիներին համարվում է Իսպանիայի ուժեղագույն դարպասապահը: Արքայական ակումբի կազմում նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները, այդ թվում 4 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող: Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 91 հանդիպում, իսկ 2008 թ. դարձել Եվրոպայի չեմպիոն: 2008 թ. ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ:
1982-Պետեր Չեխ (չեխ ֆուտբոլիստ)
Այսօր ծնվել է նաեւ մեկ այլ հանրահայտ դարպասապահ' Պետեր Չեխը: Վերջին 5 տարիներին ելույթ է ունենում Լոնդոնի «Չելսիում», որի կազմում 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: Չեխիայի հավաքականի կազմում անցկացրել է 68 հանդիպում: