Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կողմնորոշվել են

Սպորտ

Հուլիսին Բելգրադում կայանալիք համաշխարհային մարզական ունիվերսիադային կմասնակցի նաեւ Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը:

Ունիվերիսադային մասնակցելու է աշխարհի ուժեղագույն ուսանող մարզիկները, որոնք հանդես կգան 15 մարզաձեւերում: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա մի շարք մարզաձեւերում, մասնավորապես թենիսում, ձյուդոյում, թաեքվանդոյում, սուսերամարտում, նետաձգությունում: Հայաստանի ներկայացուցիների վերջնական կազմը առայժմ հայտնի չէ:

Իսկ ահա ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Հայաստանի ձյուդոյի պատվիրակության կազմը արդեն հաստատվել է: Հուլիսի 7-11-ը Բելգրադում ելույթ կունենան 60 կգ Արթուր Սրապյանը, 66 կգ Համբարձում Տոնոյանը, 73 կգ Ռոբերտ Վարդանյանը, 90 կգ Հակոբ Առաքելյանը, 52 կգ Անուշ Հակոբյանը: Հայ մարզիկները մրցավայր կուղեւորվեն մարզիչ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ:

Իսկ Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստները պատրաստվում են մայիսի 30-31-ը Մոսկվայում մասնակցել «Մեծ սաղավարտի» խաղարկությանը: Հայաստանի հավաքականի վերջնական կազմը դեռ հստակեցվում է:

Իսկ մայիսի 28-ին Գերմանիայում մեկնարկում է վետերանների աշխարհի առաջնությունը: Հայաստանը այս առաջնությունում պետք է ունենար 2 ներկայացուցիչ, սակայն մեր մասնակիցների մասնակցությունը հարցականի տակ է, թեեւ նախապատրաստական աշխատանքներ այս ուղղությամբ կատարվել են:

Հունիսին Պորտուգալիայում, Ռումինիայում, Իսպանիայում եւ Էստոնիայում կայանալու են աշխարհի գավաթի խաղարկության տղամարդկանց եւ կանանց 3-րդ եւ 4-րդ փուլերը: Սակայն այս անգամ Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա աշխարհի գավաթի խաղարկությունում: Պատճառը ինչպես միշտ ֆինանսներն են: