A
A
Մեկն էլ հրաժարվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ևս մեկ երկիր պաշտոնապես հրաժարվեց մասնակցել մայիսի 23-30-ը Երևանում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009 թ. առաջնությանը: Խոսքը Թուրքմենստանի մասին է: Այդ երկրի բռնցքամարտի ֆեդերացիան մասնակցության հայտ ուղարկելուց հետո մինչ օրս չէր հայտավորել մարզիկներին:
Հիշեցնենք, որ առայսօր հայտ ներկայացրած երկրներից 4-ը` Մեքսիկան, Ուելսը, Արգենտինան և Թուրքմենստանը, հրաժարվել են մասնակցությունից: Արդյունքում մասնակիցների թիվը ներկայումս կազմում է 49 երկիր: