Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինան հրաժարվել է

Սպորտ

Արգենտինայի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մայիսի 23-30 Երևանում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009 թ. առաջնությանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային հղած պաշտոնական նամակի համաձայն` հրաժարվելու պատճառները վարչական խնդիրներն են:

Արգենտինան առաջնությանը մասնակցելու հրավերին արձագանքած առաջին երկրներից էր, որը պատրաստվում էր Երևան գալ 3 մարզիկներով:

Տեղեկատվությունը տրամադրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը: