Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մայիսի 19

Սպորտ

Այսօր ծնվել են

1952-Բերտ վան Մարվիյկ (հոլանդացի ֆուտբոլիստ, մարզիչ)
Որպես ֆուտբոլիստ վան Մարվիյկը հաջողությունների չի հասել: Անհամեմատ մեծ ճանաչում է ստացել որպես մարզիչ: Մարզչական կարիերայի ընթացքում մարզել մի շարք հոլանդական թիմեր, որոնց թվում «Ֆեյենորդը»: 2004-06 թթ. աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»: 2008 թվականից գլխավորում է Հոլանդիայի ազգային հավաքականը:

1953-Շավարշ Կարապետյան (հայ լողորդ)
Կարապետյանը 17 անգամ դարձել է աշխարհի, 13 անգամ Եվրոպայի եւ 7 անգամ ԽՍՀՄ-ի չեմպիոն ստորջրյա լողում: 1976 թվականին պատահաբար լինելով դեպքի վայրում, կարողացել է փրկել 20 ուղեւորների, որոնք տրոլեյբուսի վթարի պատճառով ընկել էին Երեւանյան լիճ: 10 մետր խորության մեջ ոտքերով կոտրելով տրոլեյբուսի ապակիները` նա մեկ առ մեկ դուրս էր բերել ուղեւորներին: Այդ դեպքից հետո նա ծանր հիվանդություն ձեռք բերեց եւ ավարտեց մարզական կարիերան:

1963-Ֆիլիպո Գալի (իտալացի ֆուտբոլիստ)
Ներկայումս ընդգրկված է իտալական «Միլանի» մարզչական շտաբում, որտեղ օգնում է գլխավոր մարզիչ Կառլո Անչոլոտիին: Որպես ֆուտբոլիստ եւս երկար տարիներ հանդես է եկել «Միլանում», ապա տեղափոխվել «Ռեջինա» այնուհետեւ` «Բրեշիա»:

1977-Մանուել Ալմունիա (իսպանացի ֆուտբոլիստ)
2004 թվականից հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում», որտեղ երկար ժամանակ համարվում էր պահեստային ֆուտբոլիստ: Հիմնական կազմում էր գերմանացի Յենս Լեհմանը, որի հեռանալուց հետո Ալմունիան ամրապնդվեց լոնդոնյան ակումբի կազմում: Իսպանիայի հավաքականում որեւէ հանդիպում չի անցկացրել եւ չի բացառվում, որ շուտով հանդես գա Անգլիայի հավաքականում:

1978-Մարկոս Բենտ (անգլիացի ֆուտբոլիստ)
Հանդես է եկել մի շարք անգլիական թիմերում: Ներկայումս ելույթ է ունենում Բիրմինգհեմի համանուն թիմի կազմում:

1979-Դիեգո Ֆորլան (ուրուգվայցի ֆուտբոլիստ)
Արդեն 7 տարի է Ֆորլանը ելույթ է ունենում Եվրոպայում: 2002 թ. հարավամերիկացի պայմանագիր կնքեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ 2 տարի անց տեղափոխվեց իսպանական «Վիլյառեալ», որտեղ անհամեմատ արդյունավետ խաղ ցուցադրեց: 2007 թվականից հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»: Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրել է 53 խաղ եւ խփել 20 գնդակ:

1979-Անդերա Պիռլո (իտալացի ֆուտբոլիստ)
2006 թ. աշխարհի չեմպիոնը վերջին տարիներին հանդիսանում է «Միլանի» առաջատարներից մեկը: «Միլանի» կազմում դարձել է իտալիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, ՈՒԵՖԱ-ի կրկնակի սուպերգավաթակիր: Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 55 խաղ եւ խփել 8 գնդակ: