A
A
Հայաստանը պարտվեց Վրաստանին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկեց հանդբոլի «Վարչապետի մրցանակ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի ազգային եւ երիտասարդական, Վրաստանի եւ Իրանի հավաքականները:
Մրցաշարի բացման խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Վրաստանի հետ, որը բավական ուժեղ կազմով էր ժամանել Երեւան: Խաղը անցավ վրացիների առավելությամբ, որոնք առաջին կեսից հետո արդեն ունեին 7 միավորի տարբերություն: 2-րդ կեսոմ եւս Վրաստանի առավելությունը ակնհայտ էր: Ի վերջո հյուրերը հաղթեցին 40:25 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականը վաղը կմրցի Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ, որը այսօր ուժերը չափում է Իրանի հետ: Մայիսի 20-ին կայանալիք վերջին խաղում Հայաստանի մրցակիցը կլինի Իրանը: